Մունետիկ

Զարմանում եմ այն ուժերի վրա, որոնք ընդդիմություն լինելով՝ ընտրական գործընթացներին դեմ են. Արամ Սարգսյան

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» կուսակցությունը 3 տարվա ընդմիջումից հետո Վանաձորում կրկին բացել է իր տարածքային գրասենյակը` Իսրայել Օրի 4 ա հասցեում: Այս առիթով Վանաձորում էր «Հանրապետություն» կուսակցության նահագահ Արամ Սարգսյանը, ով նշեց, որ ընտրություններին հակված չեն երկրում թշնամիներ փնտրել, համոզված է, որ մարդիկ կգնան ոչ թե կուսակցությունների կողմից առաջադրված անհատների այլ նախընտրական ծրագրերի ետևից: Դաշինք կազմելու և միասնական հանդես գալու առաջարկներ դեռ չեն ստացել, ոչինչ չեն բացառում: Արամ Սարգսյանը կարևոր է համարում ընտրություններին մասնակցելը և զարմանում, այն ուժերի վրա, որոնք ընդդիմություն լինելով` դեմ են ընտրական գործընթացներին: Դաշինքներ կազմելու, կարգախոս ընտրելու մասին խոսելը վաղ են համարում: Հիմնական ընտրազանգվածը, ում հետ աշխատելու են՝ ներկաներին և նախկիններին չընդունող քաղաքացիներն են լինելու: Ունեցած ռեուսուրսների վրա հենվելով են տեսնում երկիրը ոտքի հանելու գործընթացը: Տնտեսության լոկոմոտիվը տեղից պոկելու համար առաջնահերթ են համարում հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելը, որից ստացված շահույթը կուղղեն կրթության և ռազմարդյունաբերության զարգացման վրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *