Քաղաքականություն

10 մլն դրամ վճարած և 1 ամիս ծառայած անձը զինգրքույկ կստանա․օրինագիծ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայությանը, երեկվանից լայն քննարկումների առիթ է դարձել։

Իշխանական խմբակցության պատգամավորն առաջարկում է անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության։ Այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, նրանք հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան ՀՀ բյուջե կվճարել 10 մլն ՀՀ դրամ, որից

հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով:

«Ես առաջարկում եմ ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարեկանը, վերադառնալ հայրենիք և վճարել 10 մլն դրամ, որից հետո արագացված ընթացակարգով ծառայել։ Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կարգը սահմանելու է Կառավարությունը, այդ մեկ ամսվա ընթացքում զինծառայողները սովորելու են Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվեն ներկայանալ զորահավաքների և ընդգրկվելու են պահեստազորում»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *