Քաղաքականություն

2022-ից ՀՀ-ում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

2022-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Հայաստանում կարգելվի: Կառավարությունն ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Դրանով կարգելվի առևտրի օբյեկտներում և վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և 2-րդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքն ու իրացումը։
Օրինագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունը: Ակնկալվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման: Պոլիէթիլենային փաթեթները երկար տարիներ պահպանվում են և չեն քայքայվում՝առաջացնելով բնապահպանական մեծ խնդիրներ : Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար ավելի քան 400 տարի է պահանջվում: 2013-2015 թթ. ՀՀ ներմուծվել է շուրջ 16 տ պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում՝ արտադրվել 8.149,1 տոպրակ։ 2017-2018 թթ. ներմուծվել է 18.059,6 տ էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *