Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Նա կշարունակի մնալ կալանքի տակ,- այս մասին դատական նիստից հետո հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումն իրենց համար անակնկալ չէր․ «Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ Թավադյանին ուղեկցեն այս դատական դահլիճ, որովհետև կանխատեսում էինք նման դատական ակտ։ Բողոք ենք ներկայացնելու վճռաբեկ դատարան, իսկ հետագայում նաև Եվրոպական դատարան։ Իսկ ազատության հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կունենանք վարույթն իրականացվող մարմնի հետ»։
Ի դեպ՝ դատարանի բակում ակցիա են իրականացրել Արմեն Թավադյանի աջակիցները՝ նշելով, որ իրենց համար կանխատեսելի էր դատարանի որոշումը, և իրենք շարունակելու են պայքարը
0 Մեկնաբանություն