ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թ․-ի պատերազմի մասնակիցներն, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում են ստացել և վիրավորումից հետո բուժհաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, պետության կողմից միանվագ 500,000 դրամ աջակցություն կստանան։ Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Աջակցություն չի տրամադրվի միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ում սոցիալական երաշխիքներն արդեն ամրագրված են օրենքով։ Աջակցության տրամադրման գործընթացը կներկայացվի հաջորդ շաբաթ։
0 Մեկնաբանություն