Քաղաքականություն

Ա1+.Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը (տեսանյութ)

Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Դավիթ Հարությունյանը, կուսակցությունը նաև պատրաստակամ է քննարկել նաև ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը։

«Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դավիթ Հարությունյանը:

Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:

«Մենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը:  Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է, և մենք պատրաստ ենք մասնակցել քննարկմանը՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ պատրաստ են պաշտպանել նրա արտահայտած մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովի ցուցակների մոբիլությունը, երբ ավտոմատ արգելափակվում է քաղաքացու ընտրելու իրավունքը` նրա կողմից պետական սահմանն անցնելուն պես:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված ռեյտինգային համակարգին, մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով կառավարության ծրագրի ազգային ժողով ներկայացման հարցին հայտնեց, որ հանրապետականը ժխտողական մոտեցում չի ցուցաբերի և որ տրամաբանական է նոր կառավարության ծրագրի ընդունումը։

Իսկ ինչ վերաբերվում է Մասիսի քաղաքապետի ձեռբակալմանը Շարմազանովն ասաց՝ կա անմեղության կանխավարկած և դա պետք է հարգվի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *