Քաղաքականություն

ԱԱԾ-ից տեղեկություններ կային, որ կարող է հարձակումներ լինել զորամասերի վրա․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանությանն նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, այն համարելով անհիմն։ Նրա կարծիքով այն ուղղորդված է, ինչը երևում է «հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ», որտեղ հստակ ասվում է՝ «Սեյրանին ձերբակալի»․այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո։

Անդրադառնալով իր դեմ ներկայացված մեղադրանքին, նա ասաց․ «Ես այդ ժամանակ զինվորական եմ եղել և պաշտպանության մասին օրենքն այդ ժամանակ դեռ փոփոխված չի եղել։ 2008 թվականի դեկտեմբերի վերջին է փոխվել, և այդ ժամանակ գլխավոր շտաբի պետը եղել է զինվորական ու ենթարկվել է ըստ ենթակայության ։ Ոչ միայն ես, այլև պաշտպանության նախարարության ողջ անձնակազմը, որևէ ծանր բան չի արել» ։

Դիտարկմանը՝ զորքին ի՞նչ հրաման է տրվել․ Սեյրան Օհանյանը պատասխանեց․

«Ես ոչ մեկին հրաման չեմ տվել և նշված հրամաններն էլ ես չեմ գրել , բայց նշված հրամանները կազմվել են, որպեսզի չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որոնք այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը բանակի գործընթացներին և ուժեղացնել պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, որովհետև ԱԱԾ-ից տեղեկություններ կային, որ կարող է հարձակումներ լինել զորամասերի վրա՝ զենք հայթայթելու նպատակով»․ նշեց նա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *