Քաղաքականություն

ԱԱԾ-ն շուտով սենսացիոն բացահայտումներ կանի

ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց անուններԼրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանը նշել է, որ այդ մարդիկ հարստացել են պետությունից գողություն անելով: ԱԱԾ ղեկավարի խոսքով, Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել:Նրա խոսքով, պետք է այնպես արվի, որ այդ մարդիկ վերադարձնեն գողացած գումարները:Նա ասաց նաեւ, որ բավական մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե, որի արդյունքում կբարձրացվեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը․ «Այդ գումարից նաև հնարավոր կլինի ապահովել որոշ պարգևավճարներ, իսկ հետագայում արդեն ստվերի կրճատման հետևանքվ հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *