Ավարտին են մոտենում դրամատիկ ընթացք ստացած ընտրությունները: Լոռի TV-ի տեղեկություններով մի քանի համայնքներում արդեն մշակվել են քվեաթերթիկները և կան նախնական տվյալներ:
Աբովյանում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններում ձայների առավելությամբ այս պահին առաջատար է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի աջակցում էր ԲՀԿ-ն: Հիշեցնենք, որ նրա հետ պայքարի մեջ էր նաև ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը, որը սակայն 500 ձայների տարբերությամբ զիջել է գործող քաղաքապետին: Հաղթող թեկնածու Վահագն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«ԲՈԼՈՐՈՎԴ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, ՄԵՐ ԹԻՄԻՑ, ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ։
ՀԱՂԹԱՆԱԿ!!!
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ»
0 Մեկնաբանություն