Վարչապետ Նիկոլ Փաշինյան Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի խնդրով ծառայողական քննություն է նշանակել: Այդ մասին վարչապետը նշել է կառավարության նիստում:
«Տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի ու ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն և այդ քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն ու պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասել է նա:
Աբու Դաբիում անցկացված «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում բացակայել են ցուցանմուշները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով:
0 Մեկնաբանություն