Քաղաքականություն

Ադրբեջանը հայ ժողովրդի, Արցախի և ՀՀ-ի նկատմամբ կատարել է միջազգային հանցագործություններ.Տարոն Սիմոնյան

Ե՛վ Ադրբեջանը և՛ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են վերացնել հայկական պետականությունները․ ՀԱՅԱՍՏԱՆ,Ապրիլ 11, 2021

Կցանկանամ մի քանի պարզ կետերով ինքներս մեզ համար հստակեցնենք, որ տեսանելի ապագայում հնարավոր չէ հայ-ադրբեջանական հաշտեցման որևէ գործընթաց։ Այս մասին այսօր «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ապրիլի 11-ի թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Առաջին․ Ադրբեջանը որպես պատանդ է պահում մեծ քանակությամբ ռազմագերիների և քաղաքացիական բնակչության և սա չի թաքցնում։

Երկրորդ․ Ադրբեջանը հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության, ՀՀ-ի նկատմամաբ կատարել է միջազգային հանցագործություններ, ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հայատյաց քաղաքականություն վարել։ Դպրոցներից սկսած, մինչև պետության ղեկավար քարոզում և խրախուսում են հայերի սպանությունը և դա չեն թաքցում, ի դեպ դա քարոզում են ոչ միայն ՀՀ-ում, Արցախում և Ադրբեջանում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Երրորդ․ Ե՛վ Ադրբեջանի Հանրապետությունը և՛ Թուրքիայի Հանրապետությունը ՀՀ տարածքային ամբողջականության խախտում են կատարել և շարունակում են, երբ ուժի կիրառմամաբ կամ դրա սպառնալիքի ակնհայտ դրսևորումներ են ցուցաբերում՝ նշելով, որ ՀՀ առանձին տարածքներ պետք է այս կամ այն կերպ միանան թուրքական աշխարհին։

Չորրորդ․ Ե՛վ Ադրբեջանը և՛ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են վերացնել հայկական պետականությունները, և Հայաստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Շարքը կարելի է անվերջորեն թվել, բայց սրան կարելի է ավելացնել մեկ կարևոր հանգամանք՝ մենք ինքներս՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության դեմ, սկսել ենք իրավական գործընթացներ վերոնշյան հարցերից որոշների հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, շուտով նաև միջազգային այլ ատյաններում։ Հետևաբար մենք չենք կարող մի ձեռքով դատական իրավական գործընթացներ սկսել Ադրբեջանի Հանրապետության դեմ, իսկ մյուս ձեռքով հաշտություն և խաղաղություն հայցել հատկապես, երբ ինքներս ենք ճանաչում թուրք քաղաքական գործիչների, ովքեր երբեք հաշտության և խաղաղության չեն գա այն պետության ժողովրդի հետ, որը մուրում է այդ հաշտությունն ու խաղաղությունը»,-հավելել է Սիմոնյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *