Մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինծառայող այժմ գտնվում է ՀՀ տարածքում։ Այս մասին մայիսի 20-ի կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։
«ՀՀ զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը, իսկ քաղաքական առումով մեր խնդիրն է թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և երկրորդ՝ հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքն այս ուղղությամբ հաջողված է։ Փաշինյանը նաև վրդովմունքով նկատեց և երկու անգամ շեշտեց, որ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։
0 Մեկնաբանություն