Քաղաքականություն

Ադրբեջանին առաջարկել ենք զորքերը հայելային հետ քաշենք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված գրավոր պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը։

Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ ինչ զարգացումներ կան հայ-ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկի մասով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս առումով, քանի որ շահագրգռված ենք և բնականաբար պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը՝ առաջարկ ենք արել, որ մեր պատկերացմամբ պետք է զինված ուժերը հայելային հետ քաշվեն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրելով, որ հայելային հետքաշում նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանփակ թվով սահմանապահ ծառայողների, և հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *