Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա,- «Արցախպրես»-ին ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Թուրալ Գյանջալիևի հայտարարությունն այն մասին, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում: «Նման էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հանրությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլև անգամ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:
0 Մեկնաբանություն