Իշխանությունը Սամվել Կարապետյանի նկարի դեմ ամիսներ պայքարելուց հետո, անցավ նրա անուն-ազգանվանը։ Մի քանի ժամում գցեցին-բռնեցին, որոշեցին և հանդես եկան հրատապ նախագծով, ըստ որի՝ կուսակցությունների և դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ։ Մինչդեռ, «Ուժեղ Հայաստանը» արդեն հայտարարել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի մասին։
Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող ուժերի հավասարությունը․ խաղի կեսից կանոնները փոխելն անթույլատրելի է։ Իրավաբանները պնդում են, որ ընտրություններից օրեր առաջ նման այսպես կոչված, հրատապ նախագծով իշխանությունը խախտում է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական բոլոր նորմերը։
Աղմկահարույց նախագծին զուգահեռ՝ բողոքի ակցիա. Ի՞նչ էր կատարվում ԱԺ ներսում և դրսում





0 Մեկնաբանություն