Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դիերի որոնողական աշխատանքները դադարեցվել են կլիմայական վատ պայմանների պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ վստահեցնելով, որ կլիմայական պայմանների կարգավորումից հետո աշխատանքները կվերսկսվեն։
Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, Այվազյանը հավելեց՝ այս հարցը մնում է իրենց 24-ժամյա ուշադրության ներքո․
«Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է, և ինչպես ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտների ստեղծումը, Ադրբեջանի պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անահապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»։
Իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին Այվազյանը կարճ արձագանքեց․
«Ես աշխատում եմ ակտիվ ռեժիմով»։
0 Մեկնաբանություն