Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *