Քաղաքականություն

Ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված

Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։

Մինչդեռ հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Այսինքն, հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող` ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։

Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *