Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ
Դեսպանատունը հիշեցնում է, որ նախորդ օրերի հավաքները կեզրափակվեն մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով:
Տեղական լուրերի համաձայն՝ մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանում նախատեսվում է ցույց սկսել։ Կիրակի՝ մայիսի 1-ին, բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:
Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։
Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների մասին տեղեկության համար:
0 Մեկնաբանություն