ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը», - գրել է Բլինքենը։
0 Մեկնաբանություն