Խորհրդարանն 2-րդ ընթերցմամբ՝ 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության տվյալներին։
Մինչ քվեարկությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու և հորդորել «Բարգավաճ Հայաստանին» ևս չմասնակցել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ընդդիմադիրներին կոչ է արել կողմ քվեարկել։
Քվեարկությունից հետո, Մակունցը հայտարարել է, որ ընդդիմադիրների կրավորական կեցվածքը նպաստում է բուժհամակարգի պարալիզացմանը։
0 Մեկնաբանություն