Այսօր իրենց բողոքի ակցիան են վերսկսել Սամվել Բաբայանի աջակիցները։ Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված նրանք պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին։
Արցախի հերոս, «Իգլա»-ի և փողերի լվացման գործով դատապարտված Սամվել Բաբայանի ազատ արձակման համար Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ցուցարարները պահանջում են նիստի օր նշանակել և ազատել Բաբայանին կալանքից։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
0 Մեկնաբանություն