Քաղաքականություն

«Անուններ չեմ տվել». Թաթոյանը՝ դատարանների՝ Սերժ Սարգսյանից անկախ լինելու մասին

ԱԺ-ում այսօր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հետեւյալ հարցն ուղղեց. «2016թ.-ին, երբ դուք պաշտոնավարում էիք, դատարանները Սերժ Սարգսյանից անկա՞խ են եղել»: Արման Թաթոյանը նշեց. «Ես դատարանների արտաքին եւ ներքին անկախության պակասի վերաբերյալ գնահատականներ եմ հնչեցրել, նաեւ՝ քաղաքացիների վստահության պակասի առնչությամբ: Ես անուններ չեմ տվել: Իմ գործելաոճում, անկախ 2018թ.-ի քաղաքական փոփոխություններից, որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Իմ գործունեությունը հստակ է: Մենք անկախության բարձր կարգավիճակ ունենք, ինչի մասին փաստում է ՄԻՊ 2017թ.-ի տարեկան զեկույցը»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *