Քաղաքականություն

Արամ Խաչատրյանը Լոռու փոխմարզպետ

Լոռի հեռուստաընկերությանը մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը վարչապետի հրամանով նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Լոռին փորձեց այս տեղեկությունը ճշտել անձամբ Արամ Խաչատրյանից, սակայն վերջինս անհասանելի էր:

Ի դեպ, այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը դիմել է փոխմարզպետներ Արսեն Դարբինյանին և Տիգրան Բադոյանին, որպեսզի վերջիններս ազատման դիմումներ ներկայացնեն, իսկ նրանք ըմբռնումով են մոտեցել մարզպետ Մարգարյանի առաջարկին, քանի որ հիշյալ պաշտոնները քաղաքական են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *