ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող 2 կանանց վերադարձի հարցում: Մատվիենկոն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:
«Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ` դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Քանի որ երբ խոսքը վերաբերում է կանանց, դա հատկապես զգայուն է, դա շատ մտահոգիչ է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն:
0 Մեկնաբանություն