Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը, ուսապարկը ուսին, հայտարարեց, որ չի հրաժարվում մանդատից (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին, պատրաստվում է շարունակել իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր: 

Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում։ Բաբաջանյանն ամբիոնին էր մոտեցել ուսապարկով։

Նա նշեց, որ ինքն, արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով, անելու է առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար։

«Անցած շաբաթ ես հայտարարեցի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Դա որոշումներից ամենադժվարին էր, քանի որ ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, անցել եմ դժվարին ճանապարհ, հաղթահարել եմ բազմաթիվ մարտահրավերներ»,- ասաց նա՝ նշելով, որ այս որոշումն անխուսափելի էր։

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *