Վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։
Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխել էր ու նա ազատ էր արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։ Չարչյանը ձերբակալվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արված մի ձայնագրության հրապարակումից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում է մասնակցել ընտրություններին։
0 Մեկնաբանություն