ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արմեն Սմբատյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,– գրված է փաստաթղթում։
Սմբատյանը Իսրայելում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018թ-ին։
0 Մեկնաբանություն