ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը անցավ առանց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների։
Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր, որի համար «Հայաստան» դաշինքը7-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Ինչպես նախօրդ քվեարկություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր ներկայացուցիչները դեմ քվեարկեցին և Արթուր Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց։
Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ կքննարկեն օրակարգային մի շարք կարևոր հարցեր։
0 Մեկնաբանություն