«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վաեցյանն այցելել է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանին։ Իր ֆեյսբուքյան էջում Վանեցյանը հայտնում է․
«Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ»:
0 Մեկնաբանություն