Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր հրաժարականի որոշումը

Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: Իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

 

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ  գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը նախարարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել է հունիսի 7-ին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ մինչև լիազորությունները դադարած համարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *