Քաղաքականություն

Արցախի նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *