Քաղաքականություն

Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։ Փաշինյանը այդ մասին հայտնեց «Ֆեյսբուք»–ի ուղիղ եթերում։

«Ես թղթերն արդեն իսկ ստորագրել եմ, որից հետո հետևել է ԳՇ–ի հայտարարությունը, որով իմ հրաժարականն են պահանջում»,–ասել է նա։

Փաշինյանը Հանրապետության հրապարակ է հրավիրել բոլոր իր կողմնակիցներին։

Նրա խոսքով` եթե ուզում ենք պատերազմի մասին ողջ ճշմարտությունն իմանալ, չենք կարող պատերազմի մասին նրանց հարցեր չտալ, սակայն մի քանի գեներալների դուր չի գալիս դա։ Սակայն դա, ըստ վարչապետի, անխուսափելի է. պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ։

«Պիտի հասկանանք` ինչ կապեր են եղել բարձրաստիճան սպաների և քաղաքական որոշ ուժերի մեջ։ Այնպես չէ, որ այդ հարցերի պատասխանի արդյունքում պետք է անպայման ինչ–որ բաներ տեղի ունենա»,–ասել է նա։

Փաշինյանը բոլոր զինվորներին կոչ է անում շարունակել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել։ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում ԳՇ նոր պետ ու պետի տեղակալ կնշանակի։

Հիշեցնենք` րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *