Աշխատանքից ազատման դիմում է գրել Նելսոն Զուլոյանը: Այս մասին նա իր ֆեյսբուքյասն էջում գրել է.
«Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ Վարչապետին` նախարարության նոր թիմի համար ճանապարհ հարթելու նպատակով։
Այսպես ավելի ճիշտ է։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր նվիրյալներին եւ նախարարության ողջ աշխատակազմին (առանց բացառությունների)՝ համատեղ աշխատանքի համար։
Շնորհակալ եմ նաեւ պետական համակարգի եւ միջազգային կառույցների իմ բոլոր գործընկերներին` մարդկային ջերմ հարաբերությունների համար։
Հաջողություններ ու պատկերացումների իրականացում եմ մաղթում նոր թիմին՝ նախարար Թորոսյանի առաջնորդությամբ։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
0 Մեկնաբանություն