Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի մահվանը՝ ափսոսանք հայտնեց։ «Աշոտ Կարապետյանը կարող էր շատ կարևոր վկայություն տալ, եթե Մարտի 1-ի դատաքննությունը սկսվեր, բայց ինչպես տեսնում եք Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի տակտիկան քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը ինչքան հնարավոր է հետաձգեն»,- ասել է Քոչարյանը։
0 Մեկնաբանություն