Քաղաքականություն

Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:05-ին:

Փակ քվեարկությունն ընթանում է ԱԺ  նիստերի   դահլիճի հարևանությամբ   գտնվող նախասրահում:  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվաերկությունը կանցկացվի ժամը 16:05-ից մինչև 16:30-ը:

Թեկնածուն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված Արթուր Վաղարշյանն է: Մինչ այս 7-րդ գումարման ԱԺ-ն նախագահի առաջարկով քննարկել էր  Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը և չէր ընդունել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *