ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր դժգոհությունն է հայտնել Աժ կանոնակարգի վերաբերյալ, որը, ըստ նրա, բազմաթիվ սահմանափակումների առաջ է դնում պատգամավորներին:
« Բազմաթիվ բաներ կան, որ պետք է վերանայվեն Կանոնակարգի կոնտեքստում: Երբ որ այն ընդունվում էր, ես դեմ եմ քվեարկել: Իմ տպավորությունը հետևյալն է. պատգամավորին հնարավորինս դարձնել «անատամ գործիք», որ ոչ մի բան չկարողանա անել,սուպերվարչապետական համակարգում «իր տեղը նստած մնա», հարցում անի ու մի ամիս սպասի այն դեպքում, երբ որ հկ-ները ավելի արագ են այդ հարցման ինֆորմացիան ստանում: Պատգամավորների ունեցած հնարավորությունները բավականին սահմանափակվել են այս Կանոնակարգի ընդունման ժամանակ: Այս կանոնակարգը պետք է վերանայել: Եվ պետք է վերանայել պատգամավորների իրավունքները`սահմանադրական լիազորությունների լույսի ներքո: Ճիշտ կլինի քննարկել ու հասկանալ, թե ինչու է կանոնակարգը այսքան բարդ , կամ Երաշխիքների մասին օրենքը ինչու՞ է ընթացակարգեր սահմանել, որ պատգամավորը ինքն էլ չուզենա որևէ տեղ որևէ հարցումով հանդես գա»:
Տեսանյութը` «Առաջին լրատվական»-ի:
0 Մեկնաբանություն