ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ խորհուրդը մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել:
Ինչպես տեղեկացնումմ են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
10 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը:
0 Մեկնաբանություն