Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունել է Բանկային գաղտնիքին առնչվող օրինագիծը

Աժ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագիծն ընդունվել է 73 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Որոշման նախագծով՝ ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:
Նշենք, որ գործող օրենքով՝ իրավապահները բանկային գաղտնիք կարող են ստանալ միայն այն պարագայում, երբ անձը մեղադրյալ է կամ կասակածյալ։
Ըստ Արդարադատության նախարարի՝ դատարան միջնորդություն ներկայացնելու համար պարտադիր պետք է հավանություն տա ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *