Քաղաքականություն

ԱԺ-ն ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չորս անդամներին

ՀՀ ազգային ժողովը վարչապետի կողմից առաջադրված չորս թեկնածուներին ընտրեց որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:  Ընտրությունը կայացել է մայիսի 30-ի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի համար առաջադրված Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 6:  Անդամի թեկնածու Սեդա Շահինյանի օգտին կողմ էր քվեարկել 91 պատգամավոր, դեմ՝ 3, Սերգեյ Ավինյանի թեկնածությանը՝ 90 կողմ, 4 դեմ, իսկ Կամո Սարգսյանի թեկնածությանը՝ 87 կողմ, 6 դեմ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *