Քաղաքականություն

ԱԺ-ում աղմկահարույց փաստաթղթի հարցով արտահերթ նիստ կանցկացվի

Ազգային ժողովում ավարտվել է խորհրդի նիստը։ Ըստ այդմ՝ հաստատվել է առաջարկվող օրակարգը և երեկոյան 18:00-ին խորհրդարանում արտահերթ նիստ կգումարվի։ Նիստում քննարկվելու է Ադրբեջանի և ՌԴ-ի հետ բանակցված աղմկահարույց փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նշել էր, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Հիշեցնենք նաև, որ այս հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու առաջարկն արվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *