ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 15:00-ին:
«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 15:00-16:00-ն նիստին զուգահեռ »,-ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
ՍԴ դատավոր ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է:
Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
0 Մեկնաբանություն