Քաղաքականություն

ԱԺԲ-ն ահազանգել է խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի դեմ հնարավոր մահափորձի մասին

Սույն թվականի օգոստոսի 8-ին և 15-ին` յոթօրյա ժամանակային միջակայքով` երկու տարբեր անձինք` ուշ գիշերվա ժամերին խիստ կասկածելի գործողություններ են կատարել Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի երևանյան բնակարանի շքամուտքի հարթակում։ Գիշերային տեսողականության համակարգով հագեցած ոչ հեշտորեն տեսանելի-կռահելի տեսախցիկը ֆիքսել է այդ գործողությունների առանձին դրվագները։

Երկու տարբեր օրերի` երկու տարբեր անձանց կողմից միևնույն վայրում` հենց Բևեռի Խորհրդի անդամի շքամուտքում` նրա դռան առջև` նման ուշ ժամի գործողությունները տրամաբանորեն չեն կարող պատահականություն լինել։ Անձանցից որևէ մեկը մուտքի բնակիչ չէ։

Որևէ մեկի գործողությունները չեն տեղավորվում պարզ բացատրությունների տրամաբանության շրջանակներում։ Մասնագետների հետ կոնսուլտացիաներից և խորհրդակցություններից հետո եկել ենք տրամաբանական ենթադրություն-եզրակացության, որ տվյալ գործողությունները ամենայն հավանականությամբ համակարգված են մեկ կենտրոնից` կրում են կազմակերպված բնույթ, բուն նպատակից բացի թերևս պարունակում են շեղող մանևրներ և ամենայն հավանականությամբ` նպատակաուղղված են Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի դեմ հարձակում կամ մահափորձ կազմակերպելուն։

Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *