Քաղաքականություն

Բարձրաստիճան պաշտոնանկություններ են տեղի ունեցել պաշտպանության համակարգում.1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, որի վերաբերյալ մենք մի քանի աղմկահարույց հրապարակումներ էինք արել նրա կոռուպցիոն գործունեության վերաբերյալ։ Մեզ հասած տեղեկություններով՝ բացի ՌՈ պետից, երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել է, որ երեկ կառավարությունում քննարկում են ունեցել այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ և կայացվել են մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:

"Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:

Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:

Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք:

Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին:"

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *