Բարձրագույն դատական խորհուրդը, ի պատասխան ԶԼՄ_ների հարցումների, հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության՝ ասում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հիշեցնենք՝ այսօր տեղի էր ունեցել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի ասուլիսը, որտեղ նա Ջհանգիրյանը անկեղծ բառապաշարով մի քանի արտահայտություն է արել ու քաղաքական դիրքորոշում հայտնել, թե ինքը ներկա իշխանությունների հետ աշխատում է, քանի որ չի ցանկանում, որ վերադառնա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ջհանգիրյանն այդ ձայնագրության մեջ Վարդազարյանին համոզում էր հեռանալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի։
Ռուբեն Վարդազարյանն նաև հայտարարել էր, թե ինքը ձայնագրություն ունի, որն իր խնդրանքով է արվել 2021 թ. փետրվարի 20-ին, երբ ինքը գնում էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպելու:
Նա ասել է, որ ձայնագրության բնօրինակը ոչ իր տանն է, ոչ ամառանոցում, ոչ էլ երկրում, այսինքն` իմաստ չունի գան և իր տանը փնտրեն:
0 Մեկնաբանություն