Վերջին օրերի իրադարձությունները իմ համբերության բաժակը լցրել են։ Սա մի վտանգավոր միտում է մարդկանց իրար դեմ հանելու, ասում է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
«Որեւէ կաթողիկոսի գահից զրկելու համար անհրաժեշտ են ծիսական սխալներ, բայց Գարեգին Բ-ի ժամանակ այդ սպալները չեն եղել: Ճեմարանական կյանքը նրա օրոք մեկ աստիճանով բարձրացավ»։
Վարդան Դեւրիկյանը պնդում է՝ Վեհափառի հետ ինքն աշխատել է եւ նրանից որեւէ հայհոյանք չի լսել։
Որոշ բարեպաշտներ ուզում են, որ մենք թուլակամ կաթողիկոս ունենանք, ով կտրված կլինի կյանքից,-ասում է նա։
«Այս շարժումը ծուղակ է Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված։ Այն դանդաղ գործողության ական է, եւ ես կարող եմ փաստարկված բացատրությունը տալ: Ես չեմ ուզում հիմա հրապարակային ասել, բայց պատրաստ եմ հետագայում այդ մասին խոսել»,-հավելեց Վարդան Դեւրիկյանը:
«Մայր աթոռում տարբեր խնդիրներ կան եւ դրանցով պետք է զբաղվել, հատկապես կարգալույծ հոգեւորականներին տալ հնարավորություն՝ նորից անցնելու ծառայության»։
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Գարեգին Երկրորդը թիկունք է կանգնում, ասում է Պատմաբան Գեւորգ Յազըճյանը:
«Միայն այս օրինակը ցույց է տալիս, որ նա կատարյալ թուլակամ է: Ոչ մի քայլ չկարողացավ անել: Բոլոր կեղծված ընտրություններին կամ հանրաքվեներին Գարեգին Երկրորդը տվել է իր օրհնությունը: Դա ոչ մեկը չի կարող հերքել»:
Նավասարդ Կճոյանը եւ այլք խախտել են կուսակրոնության եւ աղքատության ուխտը: Ինչ է նշանակում բենթլիներ կամ առանձնատներ ունենալ,- ասում է պատմաբանը:
0 Մեկնաբանություն