Քաղաքականություն

«Չեմ բացառում՝ Կրեմլը պահանջել է հեռացնել Ալեն Սիմոնյանին,իսկ իշխանությունը փորձում է պատրվակ ստեղծել» (տեսանյութ)

 

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը վարկած ունի Աժ նախագահի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

«Չեմ բացառում՝ Կրեմլը պահանջել է  հեռացնել Ալեն Սիմոնյանին, իշխանությունները փորձում են պատրվակ ստեղծել»,- ասում է նա՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութի հանրայնացմանը։

Նրա համոզմամբ՝  օրեր առաջ Ալեն Սիմոնյանի ռուս լրագրողին ասված խոսքերը, թե Հայաստանում էլ խոսում են Ռուսաստանի կողմից դավաճանված լինելու մասին, Կրեմլում խիստ բացասական է ընդունվել։

Զուգահեռ, Խալաթյանի դիտարկմամբ, իշխանությունները  փորձում են նաև փակել գերիների թեման, քանի որ չեն կարողանում վերադարձնել նրանց։

Ամենամեծ խնդիրները նա տեսնում է դիվանագիտական ճակատում․ նա հարց է հնչեցում՝ արդյո՞ք այս իշխանությունները ունեն կարմիր գծեր։

Հայկ Խալաթյանը ներկայումս Մոսկվայում է, նրա հետ զրուցել ենք տեսակապով։

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *