Արդյո՞ք հնարավոր է բժշկության ոլորտում վերացնել «ատկատի երևույթը»։ Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգության շուրջ հարցն ուղղեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդը, ունենալով ճառագայթային ախտորոշման հետազոտության արդյունքներ, դիմում է կոնկրետ մասնագետի, բայց սկսվում է հիվանդին տարբեր մասնագետների մոտ հետազոտման, տարբեր անալիզների ուղղորդելու պրոցեսը։ Որոշ դեպքերում դրանք անհրաժեշտ են, բայց շատ դեպքերում «ատկատի» երևույթի արդյունքում հիվանդի տերը, կորցնելով բավականին գումար իրական բուժման համար անհրաժեշտ ժամանակ, արդյունքում ֆինանսական մեծ կորուստներ է ունենում»,- մասնավորապես նշեց Արմենուհի Կյուրեղյանը։
Նախարար Արսեն Թորոսյանը չհերքեց, որ երևույթը կա։
Հավանաբար կհամագործակցեմ իրավապահ մարմինների հետ այդ հարցը լուծելու համար։ Խնդիրը նաև բուժաշխատողների փոխհատուցման մեջ է։ Նրանց աշխատավարձը ցածր է, այն աշխատանքի ծավալի համեմատ, ինչը նրանք կատարում են»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նա խնդրի լուծում է նաև համարում աշխատավարձերի բարձրացումը։
0 Մեկնաբանություն