ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին։
«Քաղբանտարկայլների ազատ արձակման գործընթացը սկսվել է, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ, և ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»։
Վարչապետը հաստատեց իր այն դիրքորոշումը, որ չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, նշելով, որ նրանց հրահանգ տալը նշանակում է սկսել սերժսարգսյանականացման գործընթաց։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
«Եթե անհնազանդության ցույցերը շարունակվեն հեղափոխության անունից, ուրեմն դրանք պետք է դադարեցվեն, որովհետև սա իրենց Կառավարությունն է, իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ուրեմն ժողովրդի վստահությունը վայելող Կառավարության հանդեպ սաբոտաժ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել ՀՀ քաղքացիների, ժողովրդի և ՀՀ նկատմամբ»։
0 Մեկնաբանություն