Քաղաքականություն

Ճգնաժամը շարունակվում է․ Մարուքյանն ու Փաշինյանը հանդիպել են (տեսանյութ)

Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանը ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, Կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտում հաջողության հասած մադիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և պատրաստվենք արտախորհրդարանական ընտրությունների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին ԱԺ-ում  ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ վարչապետը առաջարկել է մնալ իր պաշտոնում և գնալ ընտրությունների, ինչին ԼՀԿ-ն դեմ է․

«Ճգնաժամը շարունակվում է»,-ասաց Մարուքյանը։

Նաև պնդեց՝ առանց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի այս խորհրդարանը չի ցրվի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *